Չեմ ուզում վիրավորել ինչ որ մեկին կամ անվայել խոսքեր ասել, ուղղակի մի խնդրանք` բոլոր քոմենթ գրող տղամարդկանց, եթե կարողանում եք ինչ որ մեկի հասցեին վատ խոսքեր ձեզ թույլ տալ, կամ ոչ կորռեկտ արտահայտություններ,ապա խնդրում եմ,տղամարդ գտնվեք եվ մեկ անգամ այդ ամենը փորցեք անել այդ մարդու դիմացը: Նյութ գրողին ուղղակի ուզում եմ ասել որ դու էնքան անգրագետ ես ու տհաս,որ եթե ես քեզ էշի տեղ եմ դրել,ապա շատ ճիշտ եմ արել: Եթե դու ուղղակի մինիմալ տեղեկություն ունենաս հեռուստատեսության մասին,նման հիմարություն չես գրի ուղղակի: Ես քեզ առաջարկում եմ դու ընդհանրապես ոչ մի բան չնայես հեռուստատեսությամբ, որովհետեվ քո լոգիկայով,բոլորը քեզ էշի տեղ են դնելու, Ֆուտբոլ մի նայի,մեկ մեկ սարքածա լինում,լավ ֆիլմեր մի նայի, որ կրակում են ինչ որ մեկը մահանում ա, էտ սարքած ա, որ նավ ա խորտակվում, իրականում չի խորտակվում խաղալիք ա, շոուներ մի նայի սարքած են, լուրեր մի նայի սարքած են,մուլտֆիլմեր չնայես հանկարծ, դա ամբողջովին ա սարքած, մի խոսքով ոչինչ մի նայի: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց,ովքեր ինձ հետ են եվ ինձ սիրում են,եվ արանձնակի շնորհակալուփյուն հայտնել այն մարդկանց,ով ինձանից զզվումա եվ չի սիրում, առանց ձեզ իմ կյանքը կլիներ միապղաղ:
Գրառումը, որին անդրադարձել է Արմեն Պոտրոսյանը
Բլեֆի Մենչը իր կարճ խելքով մեզ բոլորիս էշի տեղ է դրել
Իրան Մենչ կոչող Արմեն Պետրոսյանը լրիվ իրան տվել անցել ա: Հասկացանք, որ էս տղեն մեզ էշի տեղ ա դրել, բա իրան ո՞ւմ տեղն ա դրել: Նման դեգրադացված հումորիստներին ինչի՞ եք էկրան տալիս: Դուրս շպռտեք, թող գնան ու ուրիշ տեղերում մարդկանց խաբեն, փող առնեն:
Էս խելոքը հերիք չի հայկական հումորի հերը մենակով անիծեց, հիմա էլ դրել նոր հաղորդում ա նկարում: Անունը՝ «Արի պայմանավորվենք»: Շինծուության գագաթնակետն ա: Լավ, մարդ ինչքան կարա դիշովիացած լինի ու իրա մասին КВН-ից մնացած հիշողություններն էդքան պղծի: Մարդկանց խաբում ա ու ասում, որ իբր թե հաղորդումն իրական ա ու իրական մարդիկ են մեջը, ովքեր փորձում են իրանց մտերիմների վրա փող աշխատեն, հարստանան: Ասում ա, եթե հանկարծ զգացի, որ պայմանավորվել եք իրար հետ, ապա կզրկվեք մրցանակից, որն իրականում մի քոսոտ հովանավորի քոսոտ նվեր ա:
Բայց էլ ի՞նչ պայմանավորվեն, եթե հաղրոդման գործող բոլոր անձինք դերասաններ են: Լսո՞ւմ եք ժողովուրդ, բոլորը դերասաններ են: Մենչն էլ մեզ անկապ դերասաններով վատ թատրոն ա մատուցում ու մատերի վրա պարացնում:
Էս հաղորդման մեջ Հռիփսիմեն, ով ի դեպ մոդել ա և դերասանուհի, ասում ա, որ ծանոթացել ա մի տղայի հետ ֆեյսբուքով ու իբր էս տղեն բանից բեխաբար գալիս ա հանդիպման ու Հռիփսիմեն որոշում ա սրա նեռվերի հաշվին փող աշխատի: Իբր թե սա նրանց առաջին հանդիպումնա:
Բայց ով զարմանք, էս տղան դու մի ասա դերասան ա: Էն էլ ինչ դերասան: Հեռու մի գնացեք: Մենչը ալարել ա նոր մարդ գտնի ու բերել ա էստեղ խաղալու նույն դերսանին, ով նախորդ հաղորդումներից մեկում օգնում էր դերասան Աշոտ Մաթևոսյանի վրա շոլուխ անել: Դիտեք 16-րդ րոպեից:
Ամոթ:
Բա զրույցները, զրույցները: Հլա սրանց սցենար գրողի խելքին աշեցեք: Սրա վրա էլ ես խնայել Մենչ: Տղան ու աղջիկը իրար հետ երեք ամիս չատ են արել ու գալիս են հանդիպման, տղան հարցնում ա՝ Կպատմե՞ս ինչով ես զբաղվում: Որտե՞ղ ես սենց բան տեսել Մենչ, որտե՞՞՞ղ:
Մի երկու բան էլ պատմեմ տղայի մասին: Էս տղայի անունը Վանո ա: Աշոտին ծաղրելու դեպքից հետո հետը ֆեյսբուքով ընկերացա: Ինքը արդեն մի քանի տարի ա ընկերուհի ունի, ում սիրում ա ու ամեն օր ֆեյսբուքում սեր ա խոստովանում: Ի՞նչ էր անում Վանոն էդ օրը Հռիփսիմեի հետ, դավաճանո՞ւմ էր իր ընկերուհուն: Իսկ ի՞նչ կաներ տղան, ում բռնացրել էին ընկերուհուն դավաճանելու պահին: Ու այն էլ այդ պահը նկարել էին տեսախցիկով: Երևի կժպար ու կսկսեր պայքարել քոսոտ նվերի համար: Էս ա՞ տրամաբանությունդ Մենչ: Բա, որ Մենչը ձև ա անում, յանիմ եթերի ժամանակ հենց նոր ծանոթացավ Վանոյի հետ: Վանոն էլ ասում ա, հա ես քեզ TV-ից ճանաչում եմ: Էս էլ ձեզ ապացույց, որ իրար 2013-ից դեռ ճանաչում եք: Էս նկարն արվել ա 2013-ի նոյեմբերի 23-ին: Բռնվա՞ք:
Այս մյուս հաղորդման հերոսը, ով իրեն շլանգի տեղ ա դնում, նույնպես դերասան ա Արմենիա TV-ից ու, իմիջիայլոց, խաղում ա նաև Մենչի Երե1-ում: Ձեզ էլ բան չունեմ ասելու, դուք
ուղղակի ցածր կլաս եք ու վերջ: