Երգչուհին այդ ընթացքում լուրջ զբաղված էր բիզնես-գործունեությամբ: Մոսկվայում «Րիվաս կարաոկե» ակումբը կարճ ժամանակում շատ պոպուլյար դարձավ: Ստիպված էր օր ու գիշեր այնտեղ մնալ, հրաժարվել բեմից: Դա նրան շատ շուտ հոգնեցրեց:
Մինչ Եվա Րիվասը հաջողակ բիզնեսով էր զբաղվում, կոլեգաները ու հատկապես դեղին մամուլը դա չէր մարսում: Ռուսական НТВ հեռուստաալիքը նույնիսկ հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարեց, որ Եվան 40 հազար ռուբլի է վճարել մեկ ամիս ռուս օլիգարխի հետ ապրելու համար: Երգչուհին զայրացավ ու որոշեց դատի տալ հեռուստաալիքին: Երգչուհին ոչ միայն անպատվաբեր է համարում վճարելը որևէ մեկի հետ լինելու համար, այլ առհասարակ վստահեցնում է, որ ինքը տղամարդկանց շրջանում խնդիր չունի: Ամուսնության մասին չի մտածում: Եթե որոշի այդ քայլին գնալ, ապա դա կանի միմիայն սիրելով ու կապ չունի, թե տղամարդը ինչ սոցիալական կարգավիճակում կլինի ու նույնիսկ ինչ ազգության ու կրոնի: Օրինակ` մեկ տարի սիրահարված է եղել ինգուշի, այն էլ` մահմեդական:
Հիմա Եվա Րիվասը սկանդալների հետևից չի վազում, ինքը եկել է Հայաստան` նոր սկավառակ ձայնագրելու համար: Այն ինտերնացիոնալ է լինել, երգչուհին տարբեր լեզուներով երգեր է կատարում ու կներառի ալբոմի տարբեր բլոկերում: Եղանակն էլ Հայաստանում կտաքանա, Եվան կնկարահանի «Արմենիա» երգի տեսահոլովակը:
armnewstv.am