Lifenews ռուսական ինտերնետային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Քեսաբի շուրջ ստեղծված իրադրության մասին, որտեղ ներկայացվել է վերջին օրերին համացանցում տարածված սարսափազդու կադրերը` նշելով, թե հայկական գյուղի վրա հարձակվել են Ալ Քաիդայի մարտիկներ, նրանց ու սիրիացի էքստրեմիստների զոհերը հայեր են: Նշենք, որ ըստ հայկական մամուլի, այդ կադրերը կապ չունեն Քեսաբի հետ և նկարահանված են ավելի վաղ: Անհասկանալի է ռուսական հեղինակավոր կայքի կողմից նման տեղեկության տարածումը: Նշենք նաև, որ ըստ հրապարակմանն արձագանքած օգտատերերից մեկի` տեսանյութում մոջահեդները կրակում են շիա ձերբակալվածների վրա, որոնք սպանել են երեխաների ու բռնաբարել կանանց:
Աղբյուր՝ asekose.am