«Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն օրեր առաջ «Յունիբանկից» ստացել է նամակ, որի տեքստը ըստ նրա փոխնցման սպառնալիք է պարունակել, բանկն անցել է չափ ու սահմանը՝ պաշտոնական փաստաթղթում նրան «տղավարի» վարք դրսևորելու և խոսելու առաջարկ է արվել: Փաստորեն բանկը գործարարին հրավիրել է «ռազբորկայի»՝ մոռանալով օրենքի և իրավական դաշտի մասին: Մանվել Տեր –Առաքելյանը բարոյական արժեքներ ունեցող գործարար է, ու 25 տարվա ընթացքում վաստակել է այն հարգանքը, որի մասին 100-ից ավելի մարդուց կազմված աշխատակազմն է խոսում: Տեր-Առաքելյանի կինը Ռուսաստանի դաշնության քաղաքացի է և նա նամակ է գրել ՌԴ նախագահին այս հարցին լուծում տալու համար:
Ո՞վքեր են կանգնած բիզնեսմենին «քցող» բանկի հետևում: Տեր-Առաքելյանն ակնհայտ անհանգստանում է իր և ընտանիքի անդամների անվտանգության համար: Սակայն հայրենասերը չի ընկրկելու նա միայնակ դուրս կգա անօրնականության դեմ: Տեղեկացնենք,որ «Հին Էրիվանը» սնանկ է ճանաչել՝ հիմնավորված համարելով, որ վերջինս չի «Յունիբանկի» հանդեպ ունեցած իր վարկային պարտականությունները: Իսկ Առաքելյանի դիմումը ոստիկանությանը՝ պահանջով, որ քրեկան գործ հարուցվի բանկի կառավարիչ Վարդան Աթայանի դեմ, ով, նրա պնդմամբ, կեղծել է «Հին Էրիվանի» վարկային պարտականությունները, մերժվել է:
Յունիբանկը «ռազբորկայի» է հրավիրել բիզնեսմենին. հետաքրքիր մանրամասներ…video
Comments are closed.