Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում մրցակցի խաղադաշտում 1։2 հաշվով պարտվեց Կազանի «Ռուբինին»։
Ապրիլի 20-ին կայացած խաղից հետո ռուսական Sport-Express-ը գնահատել է երկու ակումբների ֆուտբոլիստներին, այդ թվում՝ «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի ֆուբոլիստներ Յուրա Մովսիսյանին ու Արաս Օզբիլիսին։
26-ամյա Մովսիսյանը ստացել է «Սպարտակի» ամենաբարձր՝ 6 գնահատականը, իսկ 24-ամյա Օզբիլիսը՝ 5։
«Մովսիսյանն ամենաակտիվն էր «Սպարտակի» կազմում։ Շքեղ գոլ խփեց, որն անհատական վարպետության արդյունք էր»։
«Օզբիլիսի ուժերը հերիքեց ընդամենը 5 րոպե, որի ընթացքում նա նախանձելի ակտիվություն էր ցուցադրում։ Սակայն այդ 5 րոպեից հետո այդ ակտիվությունը աստիճանաբար հասավ զրոյի»,- գրում է ռուսական կայքը։
Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ, իսկ Օզբիլիսը փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին