Երեկ Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին իսկական փոթորիկ էր առաջացրել: ԱԺ պատգամավորներից մեկը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում նկատել է, որ պետք չէ զարմանալ Զարուհու արտառոց քայլերի վրա, և պատմել է, որ մի անգամ նա Աժ է տարել կատվի 2 ձագ և կատվախոտի՝ վալերիանայի թուրմ, որը, ինչպես հայտնի է, կատուները շատ են սիրում: Որոշել էր կատվախոտի թուրմը հատակին կաթեցնել՝ իր աթոռից մինչև ԱԺ նախագահի աթոռը, և նիստի թեժ պահին կատուներին բաց թողնել, որ գնան-հասնեն Հովիկ Աբրահամյանի մոտ: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացել է այս ծրագրի մասին և կանխել:

Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

lratu.am