Նախկինում խուլիգանության և ծեծի համար դատապարտված Նունեն այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել՝ պոռնկագրական բնույթի նյութ տարածելու համար:
Ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Նունեն իր կողմից վարձակալած բնակարանում, առանց իր զուգընկերոջ իմացության, տեսախցիկը գաղտնի տեղադրել է հեռուստացույցի մոտ և տեսաձայնագրելու միջոցով պատրաստրել պոռնոգրաֆիկ տեսանյութ՝ իրենց սեռական ակտի մասին, որն էլ սկավառակների վրա զետեղելով՝ տարածել է զուգընկերոջը վարկաբեկելու նպատակով։
Նունենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: